Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Աֆղանստան հայ խաղաղարարներ ուղարկելու մասին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագրին: Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում ներկայացրել է երկու համաձայնագրերը, որոնք կարգավորում են հայ խաղաղարարների ուղարկման իրավական եւ ֆինանսական հարցերը: Նախարարի խոսքերով, հայ խաղաղարարները ծառայելու են Գերմանիայի զինվորական ստորաբաժանման կազմում: Նախարարն ընդգծել է, որ հայ խաղաղարարների խնդիրն է լինելու Քունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումը: