Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Այս մասին, այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ կան կոնկրետ փաստեր, հստակ տեղեկություներ, որ նա որեւէ քաղաքական ուժի չի միանալու, որովհետեւ ոչ մի ուժ դա չի ցանկանում:

Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ն վաղուց Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի: «ԲՀԿ-ն պայքարում է ընտակեղծիքների դեմ եւ ցանկանում է, որ ինքնուրույն դառնա»,- նշեց Արամ Մանուկյանը, հավելելով, սակայն, որ դա շատ դժվար է:

Նա ընդգծեց, որ եթե ԲՀԿ-ին հաջողվի ինքնուրույն դառնալ, դա իրենց ձեռնտու է, քանի որ Սերժ Սարգսյանի մոնոպոլիան այդ դեպքում ջարդվելու է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի