«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքը սովորական ատրճանակ չէ, հատուկ մոդել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով ԲՀԿ նախագահի գոտկատեղին երեւացած «ինչ-որ ոսկեզօծ առարկայի» փաստը:
Պարոն Մինասյան վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդը զենքով է գնում ընտրողների հետ հանդիպմանը: Դուք տեսե՞լ եք նկարը, արդյո՞ք դա զենք է, եթե այո, ապա ի՞նչ մոդելի զենք է դա:
Նկարը տեսել եմ, դա սովորական զենք չի, այլ հատուկ մոդել է, բայց թե ինչ մոդել է, ես չեմ կարող ասել:
Մամուլում տեղեկություն են շրջանառվում, որ դա «Կոլտ» մոդելի զենք է: Արդյոք նման տեսակի զենքը կարո՞ղ է ամրակցված լինել պարոն Ծառուկյանին:
Ինչքանով ես տեղյակ եմ, օրենքով ամրագրված չէ, թե ինչ տեսակի զենք կարող են առհասարակ կրել մեր խորհրդարանի պատգամավորները:
Այսինքն, եթե օրենքով նշված չէ այդ փաստը, ապա կարող ենք այդտեղից հետեւություն անել, որ նրանք կարող են ցանկացած մոդելի զե՞նք օգտագործել:
Այո, տեսականորեն ստացվում է այդպես:
Առհասարակ ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ ԲՀԿ առաջնորդը պնդում է, թե դա հեռախոս է եղել, իսկ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ նկարներից դատելով դա եղել է զենք: Ստացվում է, որ Օսկանյանը մի բան է ասում, իսկ ԲՀԿ առաջնորդը մեկ այլ բան:
Ինչքանով ես տեղյակ եմ, կուսակցության որոշ անդամներ չեն հերքում այն փաստը, որ դա զենք է եղել, եւ եթե ԲՀԿ-ի երկրորդ համարի ներկայացուցիչը նման բան է ասել, ուրեմն այդպես է:



























