Հայաստանի ազգային սկաուտական շարժումը («ՀԱՍԿ») ապրիլի 21-ին, Երեւանում, կազմակերպում է Հայկական սկաուտության 100-ամյակին նվիրված գիտաժողով:
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն հայ իրականության մեջ սկաուտական շարժման հիմնադրման պատմության, արդի խնդիրների եւ զարգացման հեռանկարների հիմնահարցերը:
2012 թվականին Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպությունը, որը մաս է կազմում ՀՄԸՄ-ին (Հայ մարմնակրթական ընդահուր միություն) եւ միակն է Հայաստանում, որը հանդիսանում է ՀՍՇ-ի (Համաշխարհային սկաուտական շարժում) լիիրավ անդամ:



























