Երգչուհի Սիրուշոն բողոքել է ապրիլի 15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի անկազամակերպվածությունից: Այս մասին երգչուհին գրել է Facebook-ի իր էջում:

Նա նշել է, որ շատ ուրախ եւ շոյված է, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իր ելույթը, սակայն ափսոսանք է հայտնել, որ իրականում իր մտահղացումների մեծ մասը հնարավոր չի եղել իրականացնել:

«Շատ ուրախ եմ եւ շոյված, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իմ ելույթը, սակայն ափսոս որ իրականում մտահղացումներիս մեծ մասը հնարավոր չեղավ իրականացնել: Հույս ունեմ որ մոտակա տարիներին եթե անգամ չմասնակցեմ կդիտեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխություններ, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի «փորձ» ունենալ եւ եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը՝ «շնորհիվ» անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ որ այդ «մշուշի» միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը»,-նշել էր երգչուհի

Նշենք, որ Սիրուշոն մրցանակաբաշխությանը եկել էր ամուսնու` Լեւոն Քոչարյանի եւ ծնողների` Հրաչյա Հարությունյանի ու Սյուզան Մարգարյանի հետ:

Այդ օրը նա կատարել է «I like it» երգը, որի համանուն տեսահոլովակը հաղթող է ճանաչվել  «Տարվա լավագույն տեսահոլովակ»  անվանակարգում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի