Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչր մեկնաբանել է Գլենդելի քաղաքապետ դառնալու նրա մտադրությունը,  ինչն աղմուկ է բարձրացրել արեւմտյան մամուլում:

«US Weekly»-ի լրագրողի հետ զրույցում հեռուստաաստղի ներկայացուցիչները հայտարարել են, թե այդ քայլով նա ցանկանում է օգնել հայ համայնքին:

«Քիմը միշտ էլ աճելու հնարավորություններ է փնտրում: Նա միշտ փորձում է ինչ-որ բան անել` հայ համայնքին օգնելու եւ աջակցելու համար»,-ասել է Քիմի ներկայացուցիչը:

Նա նաեւ ավելացրել է, թե Քիմը մշտապես փորձում է իմանալ, թե ինչով կարող է օգնել հայ համայնքին, ցանկանում է իր լուման ունենալ այդ գործում:

Հիշեցնենք, որ «Քլոե եւ Լամար» հեռուստաշոուի ժամանակ Քիմը խոստովանել է, թե հինգ տարի հետո մտադիր է առաջադրվել Գլենդելի քաղաքապետի պաշտոնում: