Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չի կարողացել Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների կառույցների հետ փոխգործակցող Սինոդելնի բաժանմունքի նախագահ Դմիտրի Սմիրնովից ստանալ մեկնաբանություններ Ֆիլիպ Կիրկորովի դստեր մկրտության վերաբերյալ:

«Զանգեցի այսօր հայր Դմիտրի Սմիրնովին` հարցնելու մեկնաբանություններ Կիրկորովի մասին: Նա ասաց. «Այրվիր դժոխքում»  եւ անջատեց հեռախոսը», - գրել է Սոբչակը Twitter-ում:  «Եւ ի՞նչ անել այժմ» - հարցրել է նա, հայտնում է  utro.ru-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին, Աստվածամոր հայտնության տոնին, Մոսկվայում Սուրբ մարգարե Իլյայի եկեղեցում տեղի էր ունեցել Կիրկորովի դստեր` Ալլա-Վիկտորիայի մկրտությունը, որն առաջացրել էր բազմաթիվ հավատացյալների զայրույթը: Հավատացյալները վրդովված էին, որ տոն օրը եկեղեցին փակ է եղել աստղային մկրտության պատճառով, ինչպես նաեւ, որ Ֆիլիպ Կիրկորովը ելույթ է ունեցել ամբիոնից:

Արքեպիսկոպոս եւ աստվածաբանության պրոֆեսոր Անդրեյ Կուրաեւը կոչ է արել Կիրկորովին հեռացնել եկեղեցուց` ամբիոնից ելույթ ունենալու պատճառով, ինչպես նաեւ այն բանի համար, որ փոխնակ մայրությունը մեղք է համարվում եւ դատապարտվում է եկեղեցու կողմից: