Մալիի տապալված նախագահ Ամադու Թումանի Թուրեն ընտանիքի հետ լքել է երկիրը: Իր համար ապաստանի վայր նա ընտրել է Դաքարը` Սենեգալի մայրաքաղաքը:
Ավելի վաղ սենեգալյան նախագահ Մաքի Սալեմը հայտնել էր, որ Թուրեն գտնվում է Մալիում Սենեգալի դեսպանության տարածքում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Մալիում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, որի հետեւանքով տապալվել էր երկրի նախագահը, պետության ղեկավարությունն իր վրա էր վերցրել կապիտան Ամադու Սանոգոն:
Ապրիլի 14-ին նա իշխանությունը փոխանցել էր Մալիի Ազգային ժողովի (խորհրդարան) ղեկավար Դիոնքունդու Թրաորեին, որը կգլխավորի ժամանակավոր կառավարությունը մինչ պետության նոր ղեկավար ընտրելը: Նախագահի տապալման պատճառ էր դարձել զինվորականների դժգոհությունը տուարեգների ապստամբության արձագանքին: Ըստ նրանց` անհրաժեշտ էր ավելի խիստ գործել:
Անմիջապես հեղաշրջումից հետո «Հանուն Ազավադի ազատագրման» տուարեգների շարժումը համաշխարհային առաջատար պետության ղեկավարներից պահանջել է երկրի հյուսիսային շրջանների` Սահարայի արեւմուտքում գտնվող տարածքների անկախության ճանաչում:




























