Սեքս սկանդալի հերոսուհին, որի մասնակիցներն էին դարձել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի թիկնապահները, կոլումբիացի 24-ամյա միայնակ մայր է, որն իրեն Տանյա է անվանում: Թերթերում հայտնվել է աղջկա լուսանկարը, ով, գիշերն անցկացնելով հատուկ գործակալի հետ, աղմուկ էր բարձրացրել, երբ իրեն խոստացված գումարը չէին վճարել:
Ըստ աղջկա` ինքը մարմնավաճառ չէ, այլ էսկորտ ծառայություներ է մատուցում, որոնց արժեքը 800 դոլար է, հայտնում է TOP NEWS-ը:
Ամերիկացիները նրա հետ ծանոթացել էին ակումբում, եւ նրանցից մեկը պայմանավորվել էր, որ Տանյան իրենց հետ գիշեր կանցկացնի:
Հաջորդ առավոտյան, երբ աղջիկը պետք է լքեր սենյակը, թիկնապահը պայմանավորված գումարի փոխարեն նրան ընդամենը 28 դոլար էր առաջարկել տաքսու համար: Կանչված ոստիկանության աշխատակիցների օգնությամբ Տանյային հաջողվել էր ամերիկացիներից 250 դոլար ստանալ: Աղջիկը հեռացել էր, սակայն կատարվածի մասին տեղեկությունը հասել էր ԱՄՆ դեսպանատուն: Պարզվել է, որ այդ նույն գիշեր ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցներին եւ զինվորականներին սպասարկել էին 21 մարմնավաճառներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին գաղտնի ծառայության 11 գործակալներ, որոնք պետք է ապահովեին Բարաք Օբամայի անվտանգությունը Կոլումբիա կատարած այցի ժամանակ, ինչպես նաեւ պատվիրակության կազմում եղած 9 զինծառայողներ ազատվել են իրենց պարտականությունների կատարումից եւ ուղարկվել հայրենիք «անպատշաճ պահվածքի» համար:
Աղմուկի արդյունքում գաղտնի ծառայության երեք գործակալներ, այդ թվում նաեւ` երկու ղեկավար, արդեն հեռացվել են աշխատանքից: Վաշինգթոնը չի բացառում, որ կհետեւեն նաեւ այլ հեռացումներ:






























