Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը փոխել է ձեռքի ժամացույցը. նորույթը չի վրիպել լրագրողների աչքից:  Նշվում է, որ նա Samsung S9110 Watchphone-ը փոխարինել է HD3 Slyde-ով, որի արժեքը 5 հազ. դոլար է:

Կրեմլի մամուլի ծառայությունից Life News-ին հաստատել են, որ նախագահի ձեռքի ժամացույցը նոր է, սակայն մանրամասներ` երբ եւ ինչպես է ձեռք բերել, չեն հաղորդվել: HD3-ի մոսկովյան ներկայացուցչությունում ասել են, որ նորույթը դեռեւս պաշտոնական վաճառքի չի հանվել:

HD3 մակնիշի շվեյցարական ժամացույցի թվատախտակն իրենից սենսորային էկրան է ներկայացնում, որը կարող է օրացույցի գործառույթ կատարել, ցույց տալ լուսանկարներ, տեսանյութեր: Slyde մոդելը USB մոդեմ ունի, այնպես որ ժամացույցը հնարավոր է ուղիղ միացնել համակարգչին եւ սինխրոնացնել այնտեղ պահվող տվյալները: