Ապրիլի 20-ին, ժամը 13.45-ին, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: