Freedom House-ը հորդորում է հայկական իշխանություններին շուտափույթ եւ անկախ կերպով քննել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ խմբակային հարձակումը եւ ոստիկանության կողմից միջամտության բացակայությունը, երբ բռնություններ սկսվեցին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:
Ըստ այդմ, նշվում է, որ «ապրիլի 16-ին շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ` բողոքելու ադրբեջանական չորս կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության դեմ, որոնք պետք է ցուցադրվեին հաջորդ օրը՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում: «Երբ բողոքի ակցիայի կազմակերպիչների եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի բանակցությունները երկարեցին, ամբոխը դարձավ անհանգիստ եւ ջարդեց պատուհանները՝ սպառնալով այլ բռնություններ կիրառել, եթե փառատոնի կազմակերպիչները չհրաժարվեին ֆիլմերը ցուցադրելուց: Ամբոխը վերջապես ցրվեց, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ֆիլմերի փառատոնը չեղյալ է հայտարարվում:
Ֆիլմերի փառատոնը Խաղաղասիրական նախաձեռնությունների Կովկասյան կետրոնի ծրագիրն էր՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցմանը, բայց, ինչպես հայտնվում է, հայ ազգայնական խմբերը եւ քաղաքական կուսակցությունները միասին են կազմակերպել միջոցառումը դադարեցնելուն ուղղված ակցիան:
Ֆիլմերի ցուցադրությունը նախկինում պլանավորվել էր Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբում, բայց չեղյալ էր հայտարարվել նպատատիպ հարձակման սպառնալիքների պատճառով:
Freedom House-ը կոչ է անում իշխանություններին` կատարելու իրենց պատրավորությունները, պահպանելու փառատոնը եւ դրա կազմակերպիչներին եւ պաշտպանելու բոլոր քաղաքացիների խաղաղ արտահայտման ազատությունը:
Freedom House-ի 2012 թ. աշխարհում ազատության միասին զեկույցում Հայաստանը գնահատվել է որպես «մասնակի ազատ» եւ «ոչ ազատ»՝ 2011 թ. մամուլի ազատության մասին զեկույցում: 2011 թ. անցումային շրջանի ազգերի մասին զեկույցոււմ Հայաստանը դասակարգվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ:
Հայ եւ ադրբեջանական բնակչության միջեւ էթնիկ եւ տարածքային լարվածությունը մնում է բարձր»,-ասված է հայտարարության մեջ:




























