Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է դեկտեմբերի 6-ին կատարված մահացու ելքով վրաերթի հեղինակին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ, 1937 թ. ծնված Հովհաննես Մելքոնյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ նույն օրը, գիտակցության չգալով` մահացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով կատարել է Երեւանի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պետրոսյանը:

Կատարվում է նախաքննություն: