Նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի ամենահավանական թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիին հիշեցրել են նրա մորմոնյան անցյալը: Նախորդ շաբաթ Մոնտանա նահանգի նահանգապետ Բրայան Շվայթցերը միտք է արտահայտել, որ Ռոմնիին հեշտ չի լինի գրավել ընտրողների համակրանքը, հաշվի առնելով, որ նրա հայրը ծնվել է  պոլիգամիստական ընտանիքում: Բանն այն է, որ Ռոմնին մորմոն է, իսկ 19-րդ դարում բազմակնությունը բնորոշ է եղել մորմոններին:

ԱՄՆ-ի նախագահության թեկնածուն անձամբ կտրականապես ժխտել է տվյալ մեղադրանքները: «Իմ հոր հայրը պոլիգամիստ չի եղել, – հայտարարել է Ռոմնին Fox News հեռուստաընկերության հարցազրույցում:  – Իմ հայրը մեծացել է ընտանիքում, որտեղ եղել են հայր եւ մայր, մի քանի եղբայրներ եւ մի քույր: Նրանք ապրել են Մեքսիկայում եւ գոհ են եղել, ինչքան որ ես կարող եմ դատել»:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին: Ռոմնին փրայմերիզների արդյունքում ունի աջակցության ամենամեծ թիվը, սակայն դրանք նորից կսկսվեն եկող շաբաթվա սկզբին: