Ապրիլի 23-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող «Էքստազ» գիշերային ակումբում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ: Նշված հասցեում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: