Դերասան Լեոնիդ Բրոնեւոյը, ում տեղափոխել էին հիվանդանոց փորձի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, գտնվում է ծանր վիճակում:
Դերասանը կինը հայտնել է Life News-ին, որ Լեոնիդը պառկած է, իսկ նրա վիճակը շատ վատ է, բժիշկները ոչինչ չեն ասում:
Դերասանին տոմոգրաֆիա են անելու:
Բրոնեւոյին հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 21-ին` թատրոնում փորձի ժամանակ:
Բժիշկները կարծում են, որ նա ազդրի կոտրվածք է ստացել: Նախօրեին Բրոնեւոյը վնասել էր ոտքը Լենկոմ թատրոնի մուտքի մոտ:
Սակայն հետազոտումից հետո բժիշկները չեն հաստատել ախտորոշումը, իսկ բուժօգնությունից հետո ուղարկել էին տուն:




























