38-ամյա «հղի տղամարդ» Թոմաս Բիթին հայտարարել է կնոջից ամուսնալուծվելու մասին, ում հետ ապրել է 9 տարի եւ 3 երեխա ունեցել: Բացի այդ, Թոմասը վերջնականապես փոխել է իր սեռը եւ տղամարդ դարձել: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում, հաղորդում է gazeta.ua-ն:
«Նենսին դեռ չի տեսել իմ նոր տեսքը: Մենք, ինչպես բոլոր զույգերը, վերելքներ եւ վայրէջքներ ենք ունեցել, բայց այժմ առանձին ենք ապրում»,- պատմել է նա:
Զույգը ծանոթացել է, երբ Թոմասը 24 տարեկան է եղել: նենսին զբաղվում էր բոդիբիլդինգով, եւ նախկին ամուսնությունից երկու երեխա ուներ:
Թոմասն ու Նենսին ամուսնացել են 2003թ.: Այդ ժամանակվանից Թոմասը, ով դեռ ֆիզիոլոգիապես կին էր, շնորհիվ արհեստական բեղնավորման, երեք երեխա է ունեցել:
Թոմասը ծնվել է որպես աղջիկ` Թեյս Լագոնդինո անունով, բայց միշտ ցանկացել է տղամարդ դառնալ: 20 տարեկանում նա սկսել էր հորմոններ ընդունել, իսկ 2002թ. պաշտոնապես տղամարդ էր դարձել, սակայն կանացի վերարտադրողական օրգանները պահել էր, որ պեսզի երեխա ունենա:





























