«Ժառանգության» նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ իրենց ընտրարշավը խոչընդոտել են ոչ թե Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, այլ` Ծովակում:
«Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարունակե՞լ հինը, թե՞ ունենալ նորը» վերնագրով երեկ մեր տարածած հաղորդագրության մեջ ցավալի վրիպում է սպրդել: Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ «Ժառանգության» քարոզարշավին համայնքի ղեկավարի կողմից խոչընդոտելու միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լիճքում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այլ` Ծովակ գյուղում: Թյուրիմացության համար հայցում ենք Լիճքի գյուղապետի, ինչպես նաեւ ընթերցողների ներողամտությունը»,-ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:




























