Հյուսիսային պողոտայում քիչ առաջ անցորդները տղամարդու դիակ են նկատել: Այս մասին հայտնեց NEWS.am-ի թղթակիցը, ով նույնպես ականատեսների շարքում է եղել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս հաստատեցին այս տեղեկությունը եւ նշեցին, որ տարիքով տղամարդը հանկարծամահ է եղել:
Նրա ինքնությունը դեռ հայտնի չէ: Հանգամանքները պարզվում են:




























