«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր միջոցների հաշվին կապամոնտաժի Արաբկիր-Քանաքեռ երկաթգծի 890 մետր երկարությամբ երկաթգիծը: Ապամոնտաժման թույլտվություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստի օրակարգում:
Երկաթգծի ապամոնտաժման հիմնավորում է ծառայում այն հանգամանքը, որ այն իր արհեստական կառույցներով չի օգտագործվում արտադրական նպատակներով: Ապամոնտաժումից հետո ազատված տարածքները պետք է օգտագործվեն քաղաքաշինական նպատակներով` Երեւանի քաղաքապետարանի կողմից:




























