Թերթը գրում է, որ ԲՀԿ - ՀԱԿ սիրախաղը, որ սկսվել է արտահայտվել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելով, մարզերում դժվարությամբ է համատեղում ուժերը` ընտրությունների վերահսկման ու արդար ընտրությունների ապահովման գործում:
Պարզվում է, շատ ԲՀԿ-ականներ խանդով են վերաբերվում ՀԱԿ-ական թեկնածուներին սատարելու հարցում` թիվ 37 եւ 38 ընտրատարածքներում, որտեղ առաջադրված են ՀԱԿ դաշինքի թեկնածուներ: ԲՀԿ-ի տեղի ակտիվիստները Գորիսում ու Կապանում չեն ցանկանում օգնել Սամվել Հարությունյանին ու Դավիթ Մաթեւոսյանին:
Իսկ Վայոց ձորի մարզի թիվ 39 ընտրատարածքում ԲՀԿ-ականները` վերջինիս մարզպետ Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ, ակտիվ են, որպեսզի «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Քլոսը` Աշոտ Արսենյանը խնդիրներ ունենա, փոխարենը` սատարում են ՀՅԴ-ական թեկնածու Սամվել Բաբայանին, գրում է թերթը:




























