Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնացած` Վարդան Բոստանջյանի քաղաքականությունից դուրս դրվելու հարցը գիտական աշխարհի համար առանձնապես անընդունելի է եղել, որովհետեւ վերջինս տնտեսական-փորձագիտական  «ձայնին» զուգահեռ, նաեւ գիտա-պրոֆեսորադասախոսական աշխարհի ձայնն էր խորհրդարանում: Այդ մասին գրում է «Իրատես de facto»-ն:

«Ծննդյան իննսունամյակի կապակցությամբ իրեն այցելած հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը երկրին, գիտական աշխարհին առնչվող խնդիրների շարքում քննարկել է նաեւ Վարդան Բոստանջյանի  հարցը:

«Փորձագետները» տեղեկացնում են, որ առաջիկայում, ըստ ամենայնի, Վարդան Բոստանջյանը լուրջ պաշտոն կստանա»,- գրում է «Իրատես de facto» թերթը: