Գեղարքունիքի մարզում նախընտրական ինտրիգները նոր թափ են ստանում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի` Ուդոյի, ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի` «Լոբի Ալիկի» ճանապարհները խաչվել են: Եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքնորում «պադերժկա» է անում հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ, թիվ 23 ընտրատարածքում, նա սատարելու է իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանին: Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ, ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենեւին չի հաջողվում: «ՉԻ» հասած տեղեկությունների համաձայն, «Լոբի Ալիկը» երեկ Ծովագյուղ եւ Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին եւ ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական «լիազորին»` ասելով. «Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, Էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյանին ընտրենք: Մինչեւ էսօր ավանդների ենք սպասում...», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:




























