Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում, այսօր` ապրիլի 24-ին, գիշերը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան` գերազանցելով արագությունը, բախվել է հրապարակի մեջտեղում գտնվող պատնեշին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են մեր ընթերցողները:
Ճանապարհային ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը փոխանցելով, որ «ՎԱԶ-212»-ը վարել է Վռամ Գյուլզանդյանը:
Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր Շավարշ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:




























