Հայաստանի եւ Քաթարի կառավարությունները շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարի առաջարկով ապրիլի 26-ի նիստի օրակարգ է մտցրել այդ համաձայնագրի ստորագրմանը համաձայնություն տալու հարցը:
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ երկու երկրներն էլ խնդիրներ ունեն կենսաբազմազանության ապահովման, կլիմայի փոփոխության ու անապատացման դեմ պայքարի, ինչպես նաեւ բնական ռեսուրսների` հատկապես ջրի բնական օգտագործման առումով: Համագործակցությունը կարեւորվում է նաեւ վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման, էկոտուրիզմի եւ որսորդության բնագավառներում քաղաքականության համար:




























