Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ նրա կին Վերոնիկա Լարիոն հաշտություն են կնքել գույքը կիսելու պատերազմում, որը շարունակվում է արդեն երեք տարի:

Բեռլուսկոնիի ամուսնալուծության գործընթացը խոստանում է պատմության մեջ ամենաթանկարժեքներից մեկը դառնալ, ենթադրում են իտալական լրատվամիջոցները:

Ամուսինները երեխաների հետ հանդիպել են միեւնույն սեղանի շուրջ: Կողմերի հաշտեցումը կարող է հանգեցնել գույքի բաժանման երկար սպասված համաձայնագրի ստորագրմանը:

Բեռլուսկոնիի հետ օրինական ամուսնացած Լարիոն, որը նրա հետ բնակվել է 20 տարի, միլիարդատեր ամուսնուց պահանջում է Միլանի մոտ գտնվող վիլլաներից մեկը: Բացի այդ, կինը պահանջում է  ամսական երեք միլիոն «ալիմենտներ» վճարել եւ հոգալ ճոխ վիլլայի ծախսերը: Բեռլուսկոնին ավելի վաղ հրաժարվում էր կնոջը ամսական  300 հազար եվրոյից ավելի վճարել, հաղորդում է dni.ru-ն:

Ամուսինների բաժանման պատճառ է հանդիսացել Բեռլուսկոնիի աղմկահարույց այցելությունները նեոպոլիտանցի 18-ամյա աղջիկ Նոեմի Լետիցիային: Իտալական լրատվամիջոցներով Լարիոն հրապարակայնորեն մեղադրել էր ամուսնուն  անչափահաս աղջիկների նկատմամբ  անառողջ հակում ունենալու մեջ: Տասնյակ մարմնավաճառ աղջիկներով երեկույթի մասին սկանդալը բռնկվել էր ավելի ուշ: