Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ Ուիլյամ Շեքսպիրն իր «Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում» պիեսը գրել է Թոմաս Միդլթոնի հետ համահեղինակությամբ:
Ինչպես հաղորդում են BBC-ն, գիտնականները նման եզրակացության են եկել, հետազոտելով պիեսի բառապաշարը, ոճը, հանգերը եւ արտահայտությունների կառուցվածքը: Նրանք զգալի տարբերություններ են գտել Շեքսպիրի այս եւ մյուս ստեղծագործությունների միջեւ, ինչը վկայում է այն մասին, որ տվյալ պիեսը գրելիս նա համահեղինակ է ունեցել:
«Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում» կատակերգությունը ենթադրաբար գրվել է 1601-1608 թվականներին:




























