Սուրեն Զոլյանը պատրաստվում է Հայաստանից այսօր` ապրիլի 26-ին մեկնել Ռուսաստանի Կալինինգարդի մարզ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն` անդրադառնալով իր առաջիկա գործունեությանը:

Նրա խոսքով, Կալինինգրադ մեկնում է մասնակցելու մի կոնֆերանսի, որտեղ պետք է 1-ին զեկուցմամբ հանդես գա: Հարցին, թե հրավիրված  է որպես  համալսարանի ռեկտո՞ր, նա արձագանքեց. «Ոչ, ոչ, որպես Եվրախորհրդի փորձագետ, որպես պրոֆեսոր: Վերջիվերջո ես, որեւէ  խնդիր չունեմ: Մարդկանց հետաքրքրում է ոչ թե իմ պաշտոնը, այլ իմ գործը»:

Իսկ վերադառնալուց հետո Սուրեն Զոլյանը պատրաստվում է շարունակել ռեկտորի իր աշխատանքը, հավելելով. «Դուք եկեք համալսարան ու տեսեք, թե ո՞վ է աշխատեցնում համալսարանը եւ ո՞ւմ շնորհիվ է համալսարանն աշխատում»: