Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ ՀՀԿ համամասնական ցուցակում 32-րդ անցողիկ հորիզոնականը զբաղեցնող Նահապետ Գեւորգյանի (Նովոյի) հարաբերությունները հարթ չեն ընթանում:
«ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը եւ ՀՀԿ պատգամավորության թեկնածուն, ըստ թերթի աղբյուրների, շարունակ խնդիրներ են ունենում ձայների վերահսկողության եւ պատասխանատվություն կրելու տեսանկյունից: Մարզպետը դժգոհ է, որ ցուցակում անցողիկ տեղ զբաղեցրած Գեւորգյանը համարժեք աշխատանքով շնորհակալություն չի հայտնում կուսակցությանը, եւ թեկնածուի չկատարած աշխատանքը մնում է իր ուսերին:
Մեր աղբյուրները պնդում են, որ թեեւ Գեւորգյանը թեթեւակի աշխատանք է տանում Արմավիրում եւ հարեւան գյուղերում, բայց ղեկավարությանը աշխատանքը ուռճացված է ներկայացնում»,- գրում է թերթը:



























