Ավիավթարի արդյունում զոհվածների մասունքներն արդեն հավաքվել են եւ ուղարկվել են Թեհրան դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին հայտնեց «Caspian airlines» ընկերության ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը։ Սակայն նրա խոսքերով զոհվածների մարմիներն այն վիճակում են, որ առանց հատուկ փորձաքննության հնարավոր չէ ճանաչել։
«Caspian airlines»-ը զոհվածների ընտանիքներից յուրաքաանչյուրին տրամադրելու է 32 հազար եվրո փոխհատուցում։ Իր հերթին, Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել զոհված ՀՀ քաղաքացիներին ընտանիքներին 1,5 միլիոն դրամ տրամադրել։ Բացվել են նաեւ հաշվեհամարներ հանգանակության համար։
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:



























