Հայտնի հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն քիչ է մնացել զրկվի աչքից` Լոս Անջելեսի փողոցում փոխհրաձգության դրվագի նկարահանումների ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել դերասանի ծննդյան օրը` ապրիլի 25-ին:

Ալ Պաչինոն եւ նրա գործընկեր Քրիսթոֆեր Ուոքերը Stand Up Guys ֆիլմի փոխհրաձգության դրվագի նկարահանման ժամանակ հանկարծ Ալ Պաչինոն զգացել է, որ աչքի մեջ բան ընկավ:

Անմիջապես դերասանի մոտ են վազել հրապարակում հերթապահող բժիշկները: Նրանք օգնություն են ցուցաբերել դերասանին եւ հիմա 72-ամյա դերասանին առողջությանը վտանգ չի սպառնում, հաղորդում է Life News-ը:

Նկարահանումները դադարեցվել են եւ դեռ անհայտ է, թե որքան երկար կտեւի Ալ Պաչինոյի ապաքինումը: