Ամերիկահայ հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերի անձնական օգնականը երգչուհուց գաղտնի eBay աճուրդում վաճառել է Ադելիադիա քաղաքի պղնձե բանալին` 95 հազար դոլարով, հաղորդում է AFP-ն:
«Մենք ծայրահեղ վրդովված ենք այն փաստով, որ Շերը որոշել է գումար վաստակել պետական պարգեւը վաճառելով: Նա պետք է ամաչի դրա համար: Միթե նա այդքան գումարի կարիք ունի»,-ասել է Ադելաիդայի քաղաքապետ Սթիվ Յարվուդը:
Պղնձե բանալին 1990 թվականին Շերին նվիրել է Ադելաիդայի նախկին քաղաքապետ Սթիվ Քոնդուսը: «Եթե դա նրան այդքան խանգարում էր, կարող էր վերադարձնել մեզ»,-ասել է նա:
Երգչուհու պարգեւը ինտերնետ-աճուրդում վաճառել է ոմն Authentic Cher: Նա հայտարարել է, որ բանալին գտնվում է աստղի Մալիբուի տանը: Հայտնի է, որ Շերի ասիստենտը մուտք ուներ այդ առանձնատուն: Աճուրդը կայացել է փակ ռեժիմով, որին մասնակցել է 146 մարդ:
Իր հերթին, 65-ամյա Շերը ներողություն է խնդրել, ասելով. «Ես շատ վրդովված եմ տեղի ունեցածի կապակցությամբ: Վաճառքը տեղի է ունեցել առանց իմ իմացության: Հիմա փորձում եմ պարզել եւ գտնել խաբեբային»,- գրել է Շերը Twitter-ում:




























