Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` Հայաստանից արտահանումը 2012 թ. առաջին եռամսյակում կազմել է 347.7 մլն դոլար, իսկ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` 293 մլն դոլար: Տարբերությունը կազմում է մոտ 55 մլն դոլար, թեեւ ԱՎԾ-ն իր տվյալները ներկայացնում է ՊԵԿ-ի տեղեկատվության հիման վրա:

ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում տեղակայված պարզաբանման համաձայն` ՊԵԿ-ի ու ԱՎԾ-ի տվյալների անհամապատասխանության պատճառը Airbus A319111 ինքնաթիռն է, որը վերարտահանման ռեժիմով արտահանվել է Գերմանիա 2012 թ. մարտին; Ըստ այդ պարզաբանման` ՊԵԿ-ը վերարտահանման գործարքները չի համարում արտաքին առեւտուր եւ չի ընդգրկում արտաքին առեւտրի վիճակագրական ցուցանիշների մեջ, ի տարբերություն ԱՎԾ-ի: