Հայաստանի ոստիկանությունը չի մեկնաբանում մամուլում հայտնված տեղեկությունները, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը որոշել է բացահայտել սպանության պատվիրատուներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ գործով նախաքննություն է ընթանում:

Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, վկայակոչելով «Առավոտին», ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ եւ բացահայտել սպանության պատվիրատուներին: