Չորեքշաբթի առավոտյան գրանցված աճից հետո եվրոպական բաժնետոմսերն սկսել են անկում ապրել։ Ներդրողները փորձում են վերլուծել եռամսյակային հաշվետվությունների նոր ալիքը և Մերձավոր Արևելքում ստեղծված փակուղային իրավիճակը։
Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 0,2%-ով։
Ամենամեծ անկումը գրանցել են St James's Place-ի (5,9%), Aeroports de Paris-ի (5,2%) և Avanza Bank Holding-ի (4,4%) բաժնետոմսերը։
Բրիտանական FTSE 100 ինդեքսը նվազել է 0,5%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 0,3%-ով, մինչդեռ գերմանական DAX-ն աճել է 0,1%-ով։





























