Հրշեջներն ամբողջությամբ մարել են Տուապսեի նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) տարածքում բռնկված բաց հրդեհը, հայտնում է ԱԻՆ-ը:
Հրդեհը տևել է ավելի քան մեկուկես օր. սկսվել էր ապրիլի 28-ի առավոտյան՝ անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելուց հետո: Այժմ շարունակվում են նավթամթերքի արտահոսքի վերացման աշխատանքները:
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում տվյալ ՆՎԳ-ում ԱԹՍ-ների հարձակումների հետ կապված արդեն երրորդ հրդեհն է: Նախորդ բռնկումները տեղի էին ունեցել ապրիլի 16-ին և 20-ին և տևել էին երեքից մինչև գրեթե հինգ օր: Ըստ հաղորդումների՝ միջադեպերն ուղեկցվել են վառելիքի արտահոսքով և բնապահպանական հետևանքներով:
Վերջին հրդեհի ժամանակ արձանագրվել է պահեստարանից տաք նավթի արտահոսք դեպի քաղաքի տարածք, որը հետագայում մեկուսացվել է:





























