ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ լրջորեն անդրադարձել է Կասպից ծովին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Քոշերբաևի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ստիպված ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված զինված ագրեսիան Իրանի նկատմամբ ամենաբացասական կերպով անդրադարձել է ինչպես Կասպից ծովի, այնպես էլ ափամերձ գոտու վրա։ Կասպիցը պետք է մնա խաղաղության և համագործակցության գոտի», — հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ հակաիրանական կոալիցիայի հարվածը Էնզելիի ծովային նավահանգստի ենթակառուցվածքին, որը սպասարկում է մերձկասպյան բոլոր պետությունների շահերը, եղել է անընդունելի և անթույլատրելի։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Մերձավոր Արևելքում պաղեստինյան պետություն ստեղծելու նախաձեռնությունը մտել է փակուղի, «որից ելք չի երևում»։



























