Viva-Cell MTS-ը կապ չունի օրերս հակառուսական բովանդակությամբ տարածված SMS-ների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրուցյում վստահերեց Viva-Cell MTS-ի մամուլի քարտուղար Վահե Իսախանյանը՝ ավելացնելով, որ մամուլում այդ մասին տեղ գտած հրապարակումները անճշտության արդյունք են։ Ընկերության մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ «Հայաստան. Հակառուսական քարոզչությունն անակնկալ է դարձել» հոդվածում հեղինակը ճիշտ չի ներկայացրել բանախոսի խոսքերը, ինչի արդյունքում ստացվել է, թե հակառուսական բովանդակությամբ հաղորդագությունները Viva-Cell MTS-ն է ուղարկել։ «Այսօր արդեն հարցազրույց տվող՝ Վարդան Պապիկյանը սեփական բլոգում նշել է, որ իր մասնակությամբ հարցազրույցը անճշտություններով է ներկայացված»,- ասաց Վ. Իսախանյանը՝ ավելացնելով, որ թյուրիմածությունն առաջացել է այն բանի պատճառով, որ հարցազրույցի մասնակից Վ. Պապիկյանն ասել է, թե ինքը Viva-Cell MTS-ի բաժանորդ է, եւ ստացել է հակառուսական բովանդակությամբ հաղորդագրություն, իսկ լրագրողը ներկայացրել է, թե Viva-Cell MTS-ն է այդ հայտարարությունը տարածել։
Ըստ նրա՝ տարածված SMS հաղորդագություններում նշված է եղել, որ ստացողները միանան ինչ-որ հակառուսական կայքի։ «Հնարավոր է տարածվածը սպամ է, ինչը վերջին շրջանում ամբողջ աշխարհում խնդիր է դարձել բազմաթիվ բջջային օպերատորների համար»,- նշեց Վ. Իսախանյանը՝ ավելացնելով, որ, բացի դրանից, այսօր գործում են տարբեր կայք էջեր, որոնցից հնարավոր է նման հաորդագրություններ ուղարկել, եւ հավանականություն կա, որ հաղորդագրությունները ուղակվել են այդ կայքերից մեկով։
Տեղեկացնենք, որ հաղորդագրության վերաբերյալ հոդվածը հրապարակվել էր Institute for war and peace reporting կայքում, որտեղ նշված էր, թե Viva-Cell MTS-ը հակառուսական բովանդակությամբ հաղորդագրություններ է տարածել։




























