Արաբական Միացյալ Էմիրությունները հինգշաբթի հայտարարել է Իրան, Լիբանան և Իրաք ուղևորությունների արգելքի մասին։

«Տարածաշրջանում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո, Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների ուղևորությունների արգելք դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Իրաքի Հանրապետություն»,- ասված է ԱՄԷ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունը կոչ է արել այն քաղաքացիներին, որոնք «ներկա պահին այդ երկրներում են», անհապաղ լքել դրանք և վերադառնալ ԱՄԷ «առաջին իսկ հնարավորության դեպքում»՝ հղում անելով կառավարության պարտավորությանը՝ «հետևելու արտերկրում գտնվող իր քաղաքացիների բարեկեցությանը և ապահովելու նրանց անվտանգությունը»։