Նիդերլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են գահաժառանգ արքայադուստր Կատարինա-Ամալիայի և նրա քրոջ՝ արքայադուստր Ալեքսիայի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող անձի, հայտնում է Algemeen Dagblad-ը։
Դատախազությունից հայտնել են, որ կասկածյալը 33-ամյա Հաագայի ծնունդ է, որը մահափորձը սկսել էր նախապատրաստել դեռևս փետրվարից։
Տղամարդու տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երկու կացին, որոնց վրա փորագրված են եղել արքայադուստրերի անուններն ու ֆաշիստական ողջույններ, ինչպես նաև թղթի մի էջ՝ գրառումներով, որոնցում հիշատակվել են միապետի դուստրերը և «արյունալի կոտորած» կազմակերպելու մտադրությունը։
Պարբերականի տվյալներով՝ այս գործով առաջին դատական նիստը նախատեսվում է անցկացնել մայիսի 4-ին։





























