Հորմուզի նեղուցի շրջափակումը փաստացի զրկել է Իրանին նավթ արտահանելու հնարավորությունից և ուժեղացրել է երկրում տնտեսական ճգնաժամի վտանգը, հայտնել է The Wall Street Journal թերթը։
«Իրանին հաջողվել է շուկայում վստահության ճգնաժամ ստեղծել։ Բայց ապակայունացումը վերահսկողություն չէ։ ԱՄՆ շրջափակման պայմաններում Իրանին հատուցում է սպասվում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դևիդ դե Ռոշը։
ԱՄՆ ռազմածովային ուժերը փակել են մատակարարումներն իրանական բոլոր նավահանգիստներից՝ կանգնեցնելով «ստվերային» լցանավերի ցանցի գործունեությունը, որը նախկինում թույլ էր տալիս շրջանցել պատժամիջոցները և նավթ մատակարարել Չինաստան։ Իրանական նավթով ոչ մի նավ չի կարողացել ճեղքել շրջափակումը։
Այլընտրանքային երթուղիները սահմանափակ են եղել։ Առևտրի միայն մոտ 40 տոկոսը կարելի է վերահասցեագրել ցամաքին։ Այդ ֆոնին Իրանում խորացել է քաղաքական պառակտումը․ էլիտաների մի մասը հանդես է գալիս բանակցությունների օգտին։
«Թեհրանում շրջափակումը ավելի ու ավելի հաճախ դիտարկվում է ոչ թե որպես պատերազմի փոխարինում, այլ որպես դրա այլ դրսևորում։ Արդյունքում՝ Իրանում որոշում կայացնողները շուտով կարող են գալ այն եզրակացության, որ հակամարտության վերսկսումն ավելի էժան կնստի, քան երկարատև շրջափակման շարունակումը»,- կարծում է քաղաքագետ Համիդռեզա Ազիզին։





























