Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի պակիստանյան միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել փոփոխությունների ցանկը, որոնք ուղղված են միջուկային հարցը համաձայնագրի տեքստ վերադարձնելուն։ Դրա մասին հայտնել է մանրամասներին ծանոթ աղբյուրը, գրում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Աղբյուրը նշել է, որ փոփոխություններից մեկը ներառում էր պահանջ Իրանին՝ պարտավորվել՝ որևէ գործունեություն չծավալել ռմբակոծության ենթարկված իր միջուկային օբյեկտներում։ Չփորձել ձեռք տալ հարստացված ուրանի իր պաշարների որևէ մասի, քանի դեռ այդ հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։