ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ կծանոթանա Իրանի հրադադարի վերաբերյալ նոր ծրագրին։
Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ Թեհրանի ծրագիրը «ընդունելի կլինի»։
«Շուտով ես կծանոթանամ այն ծրագրին, որը Իրանը հենց նոր ուղարկել է մեզ, բայց չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավական բարձր գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի հետ վերջին 47 տարիների ընթացքում»,- գրել է ԱՄՆ նախագահը։




























