Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հաայստանի պարարվեստի գործիչների:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը:

«Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաեւ ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երեւանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաեւ շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսեւորեցիք՝ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաեւ պարարվեստ հանդեպ դրսեւորած ուշադրության համար: