ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նույնպես հերքել է իրանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունը։ Ըստ այդ հաղորդագրության՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկու հրթիռով խոցել է Հորմուզի նեղուցը հատող ամերիկյան ռազմանավը։
CENTCOM-ը X սոցիալական ցանցում հրապարակած իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «ճշմարտությունն» այն է, որ «ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի նավ չի խոցվել», իսկ ամերիկյան ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակման գործողությունը։





























