Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբը հերթական համալրումն է ստացել՝ թիմի կազմում հանդես էգալու Նուրա Իմամովիչը՝ Բոսնիայից, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: Սակայն Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակներում ռուսական «Չեւակատայի» հետ այսօր կայանալիք հանդիպմանը բոսնիացի մարզուհին չի մասնակցի, նրա նորամուտը կնշվի թուրքական «Բեշիքթաշի» հետ դեկտեմբերի 17-ին կայանալիք հանդիպմանը:

Նուրա Իմամովիչը բավական բարձր որակավորում ունեցող մարզուհի է: Հասակը 197 սմ է: