Իրանի իշխանությունները պատրաստ են «արդար համաձայնագիր» կնքել ԱՄՆ-ի հետ և վերջ տալ հակամարտությանը։ Այս մասին Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք կընդունենք միայն արդարացի և համապարփակ համաձայնագիր»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

Իրանի արտգործնախարարը դրական է գնահատել միջազգային ասպարեզում Պեկինի դիրքորոշումն ու ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների դատապարտումը։ Արաղչիի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում Իսլամական Հանրապետության և Չինաստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ։