Հայաստանը կդառնա այն վայրը, որտեղ Արևելքն ու Արևմուտքը կմերձենան. մենք ապացուցում ենք, որ գլոբալ բանավեճեր անցկացնելու համար պարտադիր չէ հսկայական տնտեսություն ունենալ։ Դրա մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բոլորն ունեն հաստատուն կարծիքներ ու երկար հիշողություն, և նրան դարեր շարունակ ներշնչել են, որ պետք է ընտրել այս կամ այն կողմը։
«Միաժամանակ Հայաստանը միակ վայրն է, որտեղ երեխան շախմատ խաղալ սովորում է ավելի շուտ, քան հանրահաշիվ։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, հայերն իրենց շատ հարմարավետ են զգում՝ խաղալով «երկար պարտիա»»,- հավելել է նա։





























