ԱՄՆ Միչիգան նահանգի Ուայթ Լեյք քաղաքից հնգամյա աղջնակը` Միյա Դելբիսը հայտարարել է, թե չի ցանկանում նվերներ եւ խնդրում է ձմեռային կոշիկներ նվիրաբերել Հայաստանի մանկատների երեխաներին, գրում է «The Oakland Press»-ը:
«Ես հեռուստատեսությամբ փոքրիկ աղջկա տեսա, որը որոշել էր ձմեռային կոշիկները նվիրել մանկատանը: Ես մտածեցի, որ ինքս էլ կարող եմ նույնը անել, քանի որ մենք երկուսս այնքան շատ բան ունենք»,-ասել է Միյան` ավելացնելով, որ շատ է տխրել, երբ իմացել է, որ կան երեխաներ, ովքեր ծնողներ չունեն: Նրա մայրը` Դեբի Դելբիսը պատմել է, որ երբ իր դուստրը «Դիսնեյի» ծրագրերը դիտելուց հետո հայտարարեց, թե հրաժարվում է իր ծննդյան օրվա նվերներից, նա չի հավատեցել, թե երեխան լրջորեն է ասում դա. «Նա փոքրիկ է, եւ ես վստահ չէի, թե հասկանում է, ինչ է նշանակում հրաժարվել ծննդյան օրվանից:
Սակայն նա անընդհատ խնդրում էր: Երբ ասաց, որ ինքն ամեն ինչ ունի` հայր եւ մայր, շատ կոշիկներ ու խաղալիքներ, այդ ժամանակ ասացի` «արի դա անենք»:Միյայի ծննդյան օրը մայիսի 16 –ին է, եւ նա խնդրում է բոլորին, ովքեր գալու են իր ծննդյան օրը, բերել մի զույգ ձմեռային կոշիկ` Հայաստանի մանկատների երեխաներին ուղարկելու համար:




























