«Մենք նախազգուշացնում ենք այնպիսի կառավարություններին, ինչպիսին է Բահրեյնի նման մանրադիտակային պետությունը, որը ներկայում միանում է ամերիկյան բանաձևին, այդ քայլի լուրջ հետևանքների մասին», գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին X սոցիալական ցանցում։

«Մի փակեք Հորմուզի նեղուցի դռները ձեզ համար ընդմիշտ», - նշել է Ազիզին։

Ավելի վաղ Բահրեյնի ՆԳՆ-ն հայտնել էր Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապված 41 անձի ձերբակալման մասին։